Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ֆրանսիան ակնկալում է, որ ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ

Ֆրանսիան ակնկալում է, որ ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ
28.10.2020 | 15:07

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն հաջորդ գագաթաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ՝ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը Ազգային ժողովում և Le Figaro թերթին հարցազրույցում:

«Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը: Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի», - ասել է Ռիստերը Le Figaro-ին: Ազգային ժողովում իր խոսքում նա շեշտել է` գագաթաժողովը «պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ` ապագայում ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները»: Ռիստերը ելույթում ընդգծել է, որ Էրդողանի գործողությունները «համապատասխանում են իր վարած կուրսին, որն ուղղված է մի շարք հարևան տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության ապահովմանը և ամրապնդմանը»:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ